Ուկրաինայի պատժիչ գործողություններին մասնակցում են ամերիկյան վարձկաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի տվյալներով, Ուկրաինայի հարավ-արևելքում իրականացվող գործողություններին տասնյակներով մասնակցում են արտասահմանյան վարձկաններ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն:

«Ըստ մեր տեղեկությունների, Կիևի իշխանությունների կողմից մարտական գործողություններին մասնակցում են տասնյակ արտասահմանյան վարձկաններ, այդ թվում՝ ամերիկացիներ», – հայտնում են գերատեսչությունից: Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ բողոքի տրամադրությոնների ճնշման համար Կիևը ստեղծել է մեծ զորամիավորում, օպերացիային մասնակցում են մասնավոր ռազմական ընկերությունների ներկայացուցիչներ:

Ուժային օպերացիան անցկացվում է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի մի շարք քաղաքներում, ուր առավել ուժեղ են Ուկրաինայի դաշնայնացման օգտին հանդես եկող աշխարհազորայինների դիրքերը:




Լրահոս