Միջազգային փորձագետը՝ Վերնիսաժի դեպքերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեվիդ Այենսոնն այսօր Ծաղկաձորում ընթացող կլոր-սեղան քննարկման ժամանակ  armlur լրատվականի հետ զրույցում անդրադարձավ Վերնիսաժի կրակոցների դեպքին, ինչպես նաև՝ Հայաստանում ապահով զգալու վերաբերյալ հարցին, կարծիք հայտնեց, որ իր հայրենի քաղաքում՝ Անգլիայի Լիդս քաղաքում իրեն այնքան ապահով չի զգում, որքան՝ Հայաստանում:

«Մեզ մոտ էլ են լինում հաճախակի կրակոցներ: Ես ինքս Վերնիսաժ հաճախ եմ գնում, տեղյակ եմ կատարվածի մասին: Բռնարարը պետք է պատժվի, բայց կրկնեմ, որ դեպքին ծանոթ եմ, և կարծում եմ, որ անգամ Վերնիսաժի դեպքը չի խոչընդոտում, որ այստեղ լավ զգամ:

Դեպքը եղել է, բայց կարող եմ ասել, որ նման դեպքեր Հայաստանում հաճախ չեն տեղի ունենում»,-ասաց Այենսոնը:




Լրահոս