
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով ինտենսիվորեն ազատվում է Հովիկ Աբրահամյանի կադրերից, այժմ փորձում է ազատվել նաև նրա մեկ այլ “”ժառանգությունից””` Երիտասարդական խորհրդարանից: Այն արդեն 3 ամսի նիստ չի գումարել: Սամվել Նիկոյանը ընտրություններից հետո, նոյեմբերի 8-ին գումարված ԵԽ նիստում, անդրադառնալով բացակայող երիտասարդ պատգամավորներին, հայտարարել է, որ դրսում նրանցից արժանիներն էլ կան: Հիշեցնենք, որ Հ. Աբրահամյանն անմիջական ազդեցություն էր ունեցել պատգամավորների ընտրության վրա: Նիկոյան-Աբրահամյան պայքարը շարունակվում է անգամ սոցիալական ցանցերում: Նիկոյանի ֆեսյբուքյան էջից անմիջապես ջնջվում են բոլոր անցանկալի գրառումները, իսկ Հ. Աբրահամյանին առնչվող գրառումները մնում են: