![](https://armlur.am/wp-content/uploads/2012/01/27//17095.jpg)
“Ժողովուրդ” -ն արդեն գրել է, որ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի մասնակցությամբ Հայաստանում սննկացրել են 5 միլիոն դոլարի ներդրում արած սփյուռքահայ Էդմոն Խուդյանին: Այս գործարքին, ըստ ՀՀ փաստաբաննների պալատի փոխնախագահ Նիկոլայ Բաղդասարյանի, մասնակցել են նաև Վլադիսլավ Մանգասարյանն ու Էդիկ Եսայանը` խաբեությամբ յուրացնելով ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի` անշարժ գույքի վրա արված ներդրումները: “Ժողովուրդ”-ը տեղեկացնում է, որ այս պատմության կապակցությամբ բավականին տհաճ խոսակցություն է եղել Սերժ Սարգսյանի և նրա եղբոր միջև: Ս. Սարգսյանը նեղսրտել է, որ իր ինտելեգենտ եղբայրը ևս նախընտրական շրջանում քրեածին պատմության մեջ է հայտնվել: Նա հորդորել է եղբորն ամեն կերպ մաքրվել: