«Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ-ն մայիսի 5-ին նամակով դիմել էր վարչապետին մեքենաների ներկրման գործընթացի վերաբերյալ հարցով:
ՀԿ-ի ղեկավար Տիգրան Դոստուրյանն այսօրվա մամլո ասուլիսում հիշեցնում է` մեքենա ներկրողին տրվում է 10-օրյա ժամկետ մեքենան մաքսազերծելու համար, բայց եթե ներկրողը չի հասցրել մաքսազերծել, կարող է այն կայանել Նորագավիթում գոյություն ունեցող կանգառում` օրական վճարելով 1500-2000 դրամ:
Բայց խնդիրն այն է, որ եթե վաճառքի համար ներկրվող մեքենան գտնվում է Նորագավիթի կանգառում, ապա վաճառքի համար նախատեսված մեքենան դուրս է մնում վաճառքի գործընթացից:
Նախաձեռնության ղեկավարն իր նամակում առաջարկում է ավտոշուկաներում սահմանել մաքսային և ՃՈ գրասենյակներ, որոնց շնորհիվ ներմուծված մեքենաները հնարավորություն կստանան միանգամից մտնել ավտոշուկա, որն արդեն գտնվում է մաքսային ռեժիմի տակ, և մաքսազերծումը հնարավոր կլինի կատարել հենց վաճառքի պահին: Այսպիսով՝ գործարարը մինչև վաճառքի պահը ստիպված չի լինում մաքսազերծել մեքենան և ՃՈ-ում գրանցում է գնորդի վրա առաջվա երկու անգամ գրանցելու փոխարեն:
Տիգրան Դոստուրյանի խոսքով` կառավարությունից իրենց հայտնել են, որ սպասում են ՃՈ-ի պատասխանին, որից հետո պարզ կլինի` առաջարկն ընդունվում է: