
Հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ի հատվածում դեպի Երևան ընթանալիս Սարավան գյուղի ճանապարհին իրար են բախվել Սիսիան քաղաքի բնակիչ 35-ամյա Աշոտ Մարգարյանի վարած Օպել վեկտրա մակնիշի 30 ՕՏ 984 համարանիշի, Արմավիրի մարզի բնակիչ 49-ամյա Վարդան Ադոնցի վարած Աուդի 80 մակնիշի 01 ՏՏ 543 համարանիշի և Սիսիանի բնակիչ 29-ամյա Գարիկ Պողոսյանի վարած Ֆոլքսվագեն Վենտո մակնիշի 26 ՕՕ 811 համարանիշի ավտոմեքենաները: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված վթարի վայրից մոտ 150 մ ներքeu ճանապարհի երթեւկելի մասից դուրս էր եկել եւ կողաշրջվել Իրանի քաղաքացի 31-ամյա Ալի Համիդի Ալյադի կողմից վարած Հինո բեռնատար մակնիշի 54A-485-10 համարանիշի բեռնատարը: Այս դեպքում էլ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Նշված հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հսկողություն են իրականացնում որպեսզի վթարներ չլինեն: