
Ամերիկացի սենատոր Ջոն Մքքեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է միջոցներ հատկացնել Մոլդովայի զանգվածային լրատվամիջոցներին, որպեսզի ապահովի երկրի տեղեկատվական անվտանգությունը: Այս հայտարարությունը հանրապետական սենատորն արել է Վաշինգտոնում, ԱՄՆ-ում այցով գտնվող Մոլդովայի նախկին վարչապետ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադ Ֆիլատի հետ հանդիպման ընթացքում:
«ԱՄՆ-ն պատրաստ է կիսել իր փորձն ու տեխնոլոգիաները, որպեսզի Մոլդովան առաջ տանի իր բարեփոխումները: Մենք պատրաստն ենք օգնություն ցուցաբերել Մոլդովայի տեղեկատվական անվտանգության ապահովման համար՝ երկրի անկախ լրատվամիջոցների զարգացմանն ուղղված ներդրումներ կատարելով», – ասել է սենատորը:
Իր հերթին՝ Ֆիլատը շնորհակալություն է հայտնել Մքքեյնին ԱՄՆ-ի և Մոլդովայի միջև բարեկամության զարգացման գործում նրա «անձնական ավանդի» համար, տեղեկացմում է РИА Новости-ն: