Ուկրաինայի ընտրությունների արդյունքները կարող են «հարթեցվել». Ս. Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կասկածներ կան, որ Ուկրաինայի ընտրությունների արդյունքները կփորձեն «հարթեցնել». Պետերբուրգում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ցավոք, հիմքեր կան մտածելու, որ ընտրությոընների արդյունքները կփորձեն հարթեցնել և մասամբ թաքցնել փաստերը, որոնք այդքան էլ հաճելի չեն ներկայիս ուկրաինական իշխանությունների և նրանց հովանավորների համար», – ասել է Լավրովը:

Ընտրությունները տեղի կունենան խորը քաղաքական ճգնաժամի և երկրի արևելքում Կիևի իշխանությունների կողմից ի կատար ածվող ուժային օպերացիայի ֆոնի վրա, որի արդյունքում զոհվում են խաղաղ բնակիչներ. տեղեկացնում է РИА Новости-ն:

Փորձագետների գնահատմամբ` նախագահի պաշտոնին առավել հավանական թեկնածուները երկուսն են: Պայքարը կծավալվի «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և միլիարդատեր Պյոտր Պորոշենկոյի միջև:

Վերջին հարցումների արդյունքներով՝ Պորոշենկոյին պատրաստ են ձայն տալ հարցվածների 44,6%-ը, իսկ Տիմոշենկոյին՝ 8,4%-ը:




Լրահոս