
Հունվարի 26-ին`ժամը 20.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզում` Սևան քաղաքի 1-ին միկրոշրջանի Խաղաղության փողոցի թիվ 7 շենքին հարակից ավտոտնակի տանիքում:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ,ապա ելնելով անհրաժեշտությունից` ևս մեկը : Պարզվել է, որ Բորիս Նազարյանին պատկանող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա:Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել`21.45-ին:Բ.Նազարյանին պատկանող ավտոտնակում այրվել են Ֆոլքսվագեն Շառան մակնիշի 27 ՏՕ 882 պետհամարանիշի ավտոմեքենան, 4 անվադող (պահեստային), տնտեսական իրեր և ավտոտնակի տանիքը` 24 քմ մակերեսով: