Էդուարդ Ասատրյանի (Ասետրինա) կլանը հզորանում է. գահընկեց է արվել «օրենքով գող» Սաշա Սեվերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում քրեական աշխարհում հարաբերական անդորրը, որը կապված էր Օլիմպիական խաղերի անցկացման հետ, հետզհետե վերանում է: Արտասահմանից ՌԴ է վերադարձել մոտ 50 «օրենքով գող», և գրեթե ամեն օր տեղի են ունենում քրեական հավաքներ ու վեճեր:

Հիշեցնենք, որ 2013 թվականին՝ Սոչիի Օլիմպիական խաղերին ընդառաջ,  շատ «օրենքով գողեր» լքել էին Ռուսաստանի սահմանները: Դա եղել էր այն ժամանակ, երբ իրավապահները բացատրական աշխատանքներ էին կատարել նրանց առաջնորդների հետ և բացատրել «խաղի կանոնները»՝ կապված օլիմպիական խաղերի անցկացման հետ:

«Օրենքով գողերին» զգուշացվել էր լքել երկիրը երկար ժամանակով, հակառակ դեպքում՝ իրավապահները խոստացել են ակտիվության առաջին իսկ դրսևորման դեպքում ձերբակալել նրանց, իսկ երկրի քաղաքացի չհանդիսացող մարդկանց՝ արտաքսել երկրից:

Շատ գողեր նախընտրել էին հեռանալ Եվրոպա, իսկ ովքեր մնացել էին ՌԴ-ում, փորձել են իրենց հանգիստ ու աննկատ պահել: Օրինախախտները ձերբակալվել են:

Վերջերս նրանց վրայից հանվել էր արգելքը, և ավելի քան 50 «օրենքով գող» վերադարձել էր հայրենիք:

Այս ընթացքում թե՛ վերադարձած «օրենքով գողերը», թե՛ Ռուսաստանում եղածներն ապրիլից ակտիվություն են դրսևորում՝ կազմակերպելով մեծ հավաքներ և հաշվեհարդար տեսնելով թշնամիների հետ: Գործընթացը դեռևս հանգիստ է ընթանում, սակայն օրինապահները պնդում են՝ դա երկար չի տևի:

Ակտիվ հավաքներից մեկի ժամանակ «օրենքով գողի» իր կոչումից զրկվեց  ռուսական քրեական աշխարհում «լեգենդ» համարվող Ալեքսանդր Սեվերովը (Սաշա Սեվեր):

Հենց նրան էր ժամանակին նվիրվել Միխայիլ Կրուգի հայտնի «Владимирский централ» երգը:

vor_v_zakone_aleksandr_severov_-_sasha_sever_1 vor_v_zakone_aleksandr_severov_-_sasha_sever_0

 

Ինչպես հայտնել է օրինապահ մարմիններում եղած աղբյուրը, նշված հավաքը կազմակերպել էր Սերգեյ Վոլկովը՝ «Վոլչոկ» մականունով:

535c03dda322c5ce297d038fe116013f 600_1032879_n1036072

 

Հավաքին մասնակցել են նաև քրեական աշխարհի այլ հայտնի ներկայացուցիչներ. արդյունքում որոշվել է «օրենքով գողի» կոչումից զրկել քրեական աշխարհում հայտնի 55-ամյա Սաշա Սեվերին, ով արդեն հասցրել է 10 անգամ դատապարտվել:

Աղբյուրի համաձայն՝ Սեվերին պարտադրվել է հրաժարվել գողական ավանդույթներից՝ հեռուստաալիքներին տված հարցազրույցների պատճառով:  Վոլչոկը դժգոհել է նաև նրանցից, ում Սեվերը ժամանակին գումար է տրամադրել ընդհանուր  «օբշագից»:

Հիշեցնենք, որ Վոլչոկի ու Սաշա Սեվերի միջև հարաբերությունները լարված էին տարիներ շարունակ. երկուսի իշխանությունն էլ տարածվում է Տվերի մարզում, և այդ ընթացքում ոչ մեկ անգամ էր տարաձայնություն ծագել նրանց միջև տարածքները վերաբաշխելու հարցի շուրջ:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ պարբերաբար հավաքներ է իրականացնում նաև ազգությամբ հայ՝ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Ասետրինա):

26eac06389e1945c3ab014c41fa55ab4Asatrian_Eduard_25b

Ռուսաստան վերադառնալով՝ նա էլ ավելի է հզորացրել իր կլանը, որի անդամների թիվն օրեցօր աճում է և քրեական աշխարհում մեծ դիրք է գրավում:




Լրահոս