
ԱԺ ոչ իշխանական ուժերի՝ «Բարգավաճ Հայաստանի», ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի հաջորդ հանդիպումը կկայանա ԲՀԿ խմբակցությունում: Այս մասին այսօր հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Երեկ Կառավարության ծրագրի քվեարկությանը միասնաբար չմասնակցած չորս ուժերը շարունակելու են իրենց հետագա համագործակցությունը: Հանդիպման հետ կապված մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ:
Նշենք, որ եթե հանդիպումը տեղի է ունենալու ԲՀԿ-ում` նշանակում է, որ հանդիպման նախաձեռնողը հանդիսանում է հենց տվյալ խմբակցությունը: Սովորաբար հանդիպման օրակարգը ձևավորվում է տեղում: