Լեվոն Արոնյանի հակառակորդը Դավիդ Նավարան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի կունենա Վայք ան Զեեի ամենամյա մրցաշարի 11-րդ տուրը:Մրցաշարի միանձնյա առաջատար Լևոն Արոնյանն իր ուժերը սպիտակ խաղաքարերով կչափի իտալացի գրոսմայստեր Դավիդ Նավարայի հետ, ով 10 տուրերից հետո 2.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ հորիզոնականում գտնվող Վասիլի Իվանչուկի հակառակորդը Բորիս Գելֆանդն է, իսկ Կառլսենը կխաղա Տոպալովի հետ:11-րդ տուրի մրցավեճերի զույգերն են`Լևոն Արոնյան – Դավիդ Նավարա,Վասիլի Իվանչուկ – Բորիս Գելֆանդ,Մագնուս Կառլսեն – Վեսելին Տոպալով,Վուգար Հաշիմով – Թեյմուր Ռաջաբով,Գատա Կամսկի – Հիկարու Նակամուրա,Ֆաբիանո Կարուանա – Անիշ Գիրի,Լյուկ վան Վիլի – Սերգեյ Կարյակին:




Լրահոս