Թուրքերը ստեղծել են Ծեծի՛ր Սարկոզիին անունուվ խաղ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրք համակարգչային մասնագետները ստեղծել են նոր խաղ, որը կոչվում է “Ծեծի՛ր Սարկոզիին”։ Խաղը յուրաքանչյուր խաղացողի հնարավորություն է ընձեռում ծեծել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման համար։ Դրանով իսկ թուրք մասնագետներն իրենց բողոքն են հայտնում այդ օրինագծի ընդունման դեմ։Այս խաղը հայտնվել է Facebook սոցցանցում եւ շատ արագ մեծ հանրաճանաչություն է ստացել։ Կարճատեւ ժամանակահատվածում խաղը ստացել է 46,000 լայք։ Խաղը տեղադրվել է sunoyun.com պորտալում եւ հասանելի է 7 լեզուներով։ Եթե խաղացողի հարվածն ուժգին է ստացվում, ապա որպես պարգև՝ նրան ցույց է տրվում Սարկոզի դեմքը, որում երեւում է, որ նրա աչքն ու քիթը վնասված են։ 




Լրահոս