Հայաստանը չի ապահովի 5% տնտեսական աճ. ԱՄՀ. azatutyun.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) գտնում է, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողանա ապահովել նոր կառավարության ծրագրով նախատեսված առնվազն 5 տոկոս տնտեսական աճը, այլև տնտեսությունն ավելի քիչ կաճի, քան այս ապրիլին կանխատեսել է հիմնադրամը՝ 4.3 տոկոս. գրում է azatutyun.am-ը: 

Կայքին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՀ-ի ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը այս տարի մեր երկրում հիմնադրամի կողմից սպասվող տնտեսական աճի կրճատումը նախ և առաջ բացատրեց Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացմամբ:
 
«Հայաստանի մակրոտնտեսական վիճակը շարունակում է բարենպաստ մնալ, սակայն խնդիր է տնտեսական աճը: Մեր ենթադրությունն այնպիսին էր, որ 2009-ի ճգնաժամից հետո այս տարի 4.3 տոկոս տնտեսական աճ կարող էր գրանցվել Հայաստանում, և ենթադրվում էր, որ կիրականացվեն մակրոտնտեսական այնպիսի քաղաքականություն և կառուցվածքային բարեփոխումներ, որոնք էլ կնպաստեն աճի նման մակարդակի ապահովմանը: Սակայն այս տարվա սկզբից մենք բացահայտեցինք Հայաստանի տնտեսական աճի նվազման ուղղությամբ կարևոր ռիսկեր:

Ցավոք, նվազման ուղղությամբ ռիսկերը նյութականացան: Դրանցից մեկը Ուկրաինայի և Ռուսաստանի ճգնաժամն է: Այժմ ԱՄՀ-ի գնահատականն այն է, որ այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը կլինի 0 տոկոս, այսինքն աճ չի լինի։ Եվ սա իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի տնտեսության վրա»,- ասաց Դաբան Սանչեսը։
  

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս