
Միջնադարյան Հայաստանի ամենագեղեցիկ եկեղեցական համալիրներից ` Հավուց Թառ ու Ամենափրկիչ եկեղեցիներից միայն ավերակներ են մնացել:
Armlur.am-ի լուսանկարների շարքը վկայում է, որ Հուշարձանների պահպանության կոմիտեն պետք է այս ուղղությամբ աշխատանքներ սկսած լիներ, բայց առանց հետաքրքրվելու էl պարզ է, որ նման կարեւոր գործերի համար միջոցներ չկան: Ավելացնենք, որ համալիրը կառուցվել է 11-13-րդ դարերում, բայց իր հազարամյա գոյությունը շարունակվող անտարբերության պայմաններում շուտով կավարտվի: