
Իսրայելի Շֆարամ քաղաքում մեկ տարեկան երեխան հաղթել է պղնձօձին՝ կծելով նրա գլուխը,-հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Երեխան չի վնասվել, քանի որ պղնձօձերը վտանգավոր չեն մարդու համար, սակայն նրան հետազոտության համար տեղափոխել են հիվանդանոց: Մեկամյա Իմադի պապը պատմել է, որ երեխան մանկասենյակում տեսել է 35 սանտիմետրանոց օձին, մտածելով, որ դա նոր խաղալիք է՝ նա վերցրել է օձը եւկծել գլուխը: Երբ մայրը Իմադի բերանից հանել է օձի կտրված գլուխը, նա նույնիսկ լաց է եղել: Դեպքի վայր ժամանած հմուտ օձորս Էլի Կոենը խոստովանել է, որ սա իր պրակտիկայում առաջին դեպքն է: