
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա իբն Զայդ Ալ-Նահայյանը հայտարարել է, որ սեփական հաշվին մարել է 6830 քաղաքացիների՝ ընդհանուր առմամբ 540 մլն դոլարի հասնող պարտքը:Համաներման են ենթարկվել այն մարդիկ, ում պարտքը չի գերազանցում 270 հազար ԱՄՆ դոլարը: Նրանք, ովքեր պարտքերը չվճարելու պատճառով գտնվում են բանտերում, մոտ օրերս ազատ կարձակվեն` փոխարենը պարտավորվելով իրենց աշխատավարձի մեկ քառորդը տալ պետությանը: