ԱԺ ՀՅԴ պատգամավորներն արդեն ավարտված քառօրյայում ներկայացրել էին օրենսդրական նախագիծ, որով ցանկանում էին անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Սակայն իշխանական մեծամասնությունը մերժեց նրանց օրինագիծը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծամասնական ընտրակարգը գրեթե հարյուր տոկոսանոց արդյունք է ապահովում՝ հօգուտ իշխանությունների:
«Մերժման պատճառները բացարձակապես ադեկվատ չեն այն խնդիրներին, որը մենք բարձրացնում ենք: Իշխանություններից անընդհատ ժողովուրդը դժգոհում է: Եթե իշխանությունները չեն փոխվում ընտրությունների միջոցով, ուրեմն ընտրությունը չի ծառայում իր նպատակին», – նշեց նա:
Մանրամասները` armlur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան