Ճապոնացի գիտնականը եկել է համոզման, որ Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի վերևում անցած տարի պայթած աստերոիդը հեռավոր անցյալում բախվել էր մեկ այլ աստերոիդի, ինչն էլ, հավանաբար, ազդել էր նրա ուղեծրի վրա, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Ժադեիդ հանքաքարի ուսումնասիրումը, որի մասնիկները հայտնաբերվել են աստերոիդի մեջ, ցույց է տալիս, որ նրա մայր մարմինը բախվել է ավելի խոշոր աստերոիդի հետ մոտ 4800 կմ/ժամ արագությամբ:
Հնարավոր է, որ հենց այդ հարվածի պատճառով է աստերոիդը պոկվել հիմնական զանգվածից և ուղղորդվել դեպի Երկիր, ասվում է Տոխոկու համալսարանի գիտնական Սին Օձավայի հոդվածում, որը լույս է տեսել Scientific Reports ամսագրում:
Աստերոիդը տեղաշարժվել է ձայնի արագությունը գրեթե 60 անգամ գերազանցող արագությամբ և պայթել գետնից մոտ 30 կմ հեռավորության վրա: Պայթյունի հզորությունը գրեթե 30 անգամ գերազանցել է 1945թ.-ին Հերոսիմայում պայթած ատոմային ռումբի հզորությանը:
Պայթյունից առաջացած ալիքից կոտրվել են ապակիները և քանդել Չելյաբինսկի որոշ շենքեր: Պայթյունից առաջացած բեկորներից տուժել է ավելի քան հազար մարդ: