Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած սարսափելի սպանդի հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել,- տեղեկացնում է Associated Press-ը: Զոհերի մեջ կան մանկահասակ երեխաներ:Տեղի իրավապաշտպանների տեղեկություններով, քաղաքի առանձին թաղամասեր գնդակոծվում են հրետանային զինատեսակներից:























