56-ամյա Շերոն Սթոունը չի պատրաստվում գեղեցիկ ծերանալ, չէ որ կարելի է չծերանալ ընդանրապես: Դրա վկայությունն է դերասանուհու փայլուն հայտնությունը Կաննում, ուր Սթոունը հիանալի տեսք ուներ և կարող էր հաջողությամբ մրցակցել երիտասարդների հետ: de Grisogonio ոսկերչական ընկերության երեկույթին Շերոնը հայտնվել է ֆուքսիա ծաղիկի գունի վառ զգեստով, որը լրացնում էին խոշոր վզնոցը, ականջողերը և մեծ զմրուխտով մատանին: Դերասանուհու ուսերին գցված բնական մորթուց կիսամուշտակն այնքան էլ չէր համապատասխանում եղանակին, սակայն դերասանուհուն հին հոլիվուդյան ոգով շքեղություն էր պարգևել:
Շերոնն ասում է, որ մարզադահլիճ սկսել է հաճախել 50-ից հետո: Հատկանշական է, որ չվախենալով համեմատվել երիտասարդների հետ, դերասանուհին ողջ երեկոյի ընթացքում լուսանկարվել է 21-ամյա մոդել Կարա Դելվինի հետ, և այդ համեմատությունից բոլորովին էլ չի տուժել, հայտնում է mail.ru-ն: