Մեքսիկայի հավաքականի ֆուտբոլիստներին արգելվում է տավարի միս ուտել և սեքսով զբաղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում կհրաժարվեն տավարի մսից պատրաստված ուտեստներից: Ազգային հավաքականի ղեկավարությունը մտավախություն ունի, որ մսի այդ տեսակի մեջ կարող են դոպինգ համարվող նյութեր հայտնաբերվել:

2011թ.-ին 5 խաղացողներ հեռացվել էին Մեքսիկայի ազգային հավաքականի կազմից, քանի որ դոպինգի նրանց փորձանմուշներում կլենբուտարոլի հետքեր էին հայտնաբերվել: Այդ պատրաստուկը տալիս են, մասնավորապես, կովերին՝ մսի որակի բարձրացման նպատակով: Հետագայում բոլոր հինգ ֆուտբոլիստներին վերադարձրեցին հավաքականի կազմ, իսկ FIFA-ն և Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ արեցին տեղի իշխանություններին ուշադրություն դարձնել երկրի մսի արտադրության վրա: Ավելի վաղ Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միգել Էրերան արգելել էր իր ֆուտբոլիստներին աշխարհի առաջնության ընթացքում զբաղվել սեքսով:

Բացի դրանից, մարզիկներին արգելված է ծխել և ոգելից խմիչքներ օգտագործել: Նման արգելք իր թիմի համար սահմանել է նաև Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆիլիպե Սկոլարին, սակայն այս դեպքում խոսքը վերաբերում է միայն «ակրոբատիկ» սեքսին, տեղեկացնում է ROSBALT.RU-ն :




Լրահոս