
Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանայնը: Ուղերձում ասված է. “”Սիրելի Հայրենակիցներ.Սրտանց շնորհավորում եմ Ազգային Բանակի զինվորներին ու սպաներին զինվորական ծառայության հետ առնչություն ունեցող և ունեցած բոլոր քաղաքացիներին, մեր ամբողջ ժողովրդին` մեզ հպարտություն ու վստահություն պարգևող այս հրաշալի տոնի առթիվ: Անցած 20 տարիների ընթացքում կարողացանք ստեղծել հզոր և իր առջև դրված խնդիրներն ամբողջությամբ կատարելու ունակ ազգային բանակ: Կասկածից վեր է, որ մեր զինված ուժերը պետականության ամրապնդման, զարգացման հիմնական երաշխավորն են, մեր ազգային հպարտությունը և Հայկական Լեռնաշխարից մինչև Եգիպտոս հասած պատմական հայկական բանակների հիշողության կրողը: Վստահ եմ` մեր բանակը շարունակելու է աճել, զարգանալ և մնալու է տարածաշրջանում ամենամարտունակը: Փառք մեր 20 ամյա Բանակին և այն ստեղծած և սնուցող հայ ժողովրդին: “”