
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Աստանայի տնտեսական ամենամյա համաժողովին: Ինչպես տեղեկացրել էր Ժողովուրդ օրաթերթը, նրա հետ միասին սեմինարին մասնակցել են նաև Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Պորտուգալիայի, Բուլղարիայի և այլ պետությունների նախկին և ներկայիս առաջնորդներ:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է նաև Եվրասիական տնտեսական համագործակցության վերաբերյալ ֆորումին, որին ներկա են եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան: Վերջինս համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորը:
Փաստորեն, ՀՀ նախկին վարչապետը պատվավոր տեղ է զբաղեցնում համաշխարհային պրակտիկայում ձևավորված «նախկին վարչապետերի ու նախագահների» ինստիտուտում:
Armlur.am-ը տեղեկացավ, որ Տիգրան Սարգսյանը համաժողովին մասնակցել է որպես ՀՀԿ փոխնախագահ: