
Իտալական Costa Concordia նավի սեփականատեր Costa Concordia ընկերությունն առաջարկել է խորտակման ժամանակ նավում եղած ուղևորներից յուրաքանչյուրին վճարել 11 հազար եվրո փոխհատուցում կորցրած ուղեբեռերի եւ կրած հոգեբանական վնասի համար,- հաղորդում է Associated Press-ը, ընկերությունը նաեւ խոստացել է առանձին փոխհատուցել տոմսերի, ճանապարհին ուշացումների եւ բժշկական օգնության ծախսերը: Հիշեցնենք, որ 2012 թ. հունվարի 13-ին Costa Concordia-ն Իտալիայի Տոսկանիա մարզում Ջիլիո կղզու մոտ բախվել է ծովախութին: Ընդհանուր առմամբ, նավում եղել է 4234 մարդ: Աղետի հետևանքով զոհվել է 16 մարդ, եւս 16-ը համարվում են անհետ կորած: