
Այսօր Ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդակներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի ուղղությամբ: Armlur.am-ի զանգերը ուղղված Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանին մնացին անպատասխան. վերջինիս հեռախոսն անջատված է:
Մեզ հաջողվեց զրուցել Տավուշի մարզի բնակիչներից մեկի հետ, ով ասաց, որ լսել է դիրքային կրակոցներ, բայց այլ մանրամասների չի տիրապետում: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ armlur.am-ին հայտնեց, որ Ադրբեջանից եղել են կրակոցներ, որոնց էլ մերոնք պատասխանել են: «Որևէ լուրջ հետևանք չկա»,- եզրափակեց պրն Հովհաննիսյանը:
Սոնա Դավթյան