Զոհված զինծառայողների ծնողներին թույլ չտվեցին նախագահին հիշեցնել իր խոստումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ նախագահական նստավայրում զինվորականները պարգևներ էին ստանում, զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները դրսում բողոքի ակցիա էին անցկացնում նախագահական նստավայրի դիմաց, սակայն նրանց թույլ չեն տվել մոտենալ նախագահին ու հիշեցնել նրան իր խոստման մասին: Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները ստիպված հավաքվել էին նախագահի նստավայրի հակառակ մայթին, որպեսզի նախագահը նկատի իրենց:Զոհված զինծառայողների ծնողներին հատկապես վրդովեցրեց այն, որ պարգևներ ստացած զինվորականներից որևէ մեկը նախագահականից դուրս գալուց հետո չմոտեցավ իրենց և չհետաքրքրվեց իրենց խնդիրներով:




Լրահոս