Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը մահից առաջ ընթերցել է իր հակառակորդի՝ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի նամակը,-հաղորդում է բրիտանական The Daily Telegraph -ը: Ջոբսի կինը՝ Լորան, այն հայտնաբերել է ամուսնու մահճակալին՝ բարձի մոտ. դատելով ամեն ինչից՝ կյանքի վերջին պահին նա վերընթերցել է նամակը: Գեյթսի խոսքերով՝ նամակում ինքը գրել է, որ նա կարող է հպարտանալ համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում իր ունեցած ներդրումով եւ Apple-ի նման համակարգիչ ստեղծելով: Նա նաեւ գրել է, որ ուրախ է եղել ծանոթանալ Սթիվի կնոջ եւ երեխաների հետ: Իր հերթին Ջոբսի կինը խնդրել է Գեյթսին չընթերցել ամուսնու մասին կենսագրական գիրքը: Նա զգուշացրել է, որ գրքում թվային դարաշրջանի երկու հսկաների միջեւ հարաբերություններն աղավաղված են,քանի որ Գրքում Այզեքսոնը գրում է, որ Ջոբսն ատում էր Գեյթսին:
Սթիվ Ջոբսը մահից առաջ վերընթերցել է Բիլ Գեյթսի նամակը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ