Ս. Օհանյանը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին:

Համաժողովի աշխատանքի շրջանակներում Սեյրան Օհանյանն երկկողմ հանդիպումներ է ունեցել նաեւ իր գործընկերների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ:

ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության մի շարք օրակարգային հարցեր: Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1 Արձանագրությունը:




Լրահոս