ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը երեկ Ստրասբուրգում գումարված ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի նիստին չի մասնակցել: Թեեւ նախատեսվում էր, որ նա պետք է բանավոր հաշվետվություն ներկայացներ հունվարի 16-17-ը Երեւան կատարած փաստահավաք այցի վերաբերյալ, սակայն «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նա ընդհանրապես Ստրասբուրգ չի մեկնել: Գործընկերները չգիտեն, թե որտեղ է Պրեսկոտը: Միայն հայտնի է, որ նա Հայաստան կատարած այցի ժամանակ ձեռքը խփել էր սեղանին` դժգոհելով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի` 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ տված հարցից: Մեր տեղեկություններով` Պրեսկոտի բանավոր հաշվետվությունը կլսվի Մոնիթորինգի հանձնաժողովի հաջորդ նիստում, որը տեղի կունենա մարտի 13-ին Փարիզում, իսկ հունիսին արդեն նա կներկայացնի իր վերջին զեկույցը` արդեն հայաստանյան ընտրությունների վերաբերյալ, եւ հրաժեշտ կտա զբաղեցրած պաշտոնին:
Ի դեպ, երբ ձեռքը սեղանին խփելու «արարողությունից հետո Պրեսկոտի պատվին Երեւանի «ԲելԱնի» ռեստորանում ճաշ է մատուցվել, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանն ու Արմեն Ռուստամյանը չեն մասնակցել դրան` այդպիսով իրենց դժգոհությունն արտահայտելով:
ՁԵՌՔԸ ԽՓԵՑ ՈՒ ԱՆՀԵՏԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ