ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարել է, որ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն իրենց ավտոտնակներն օրինականացնել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` քաղաքապետի տված այս հնարավորությունը ոչ միայն շարքային քաղաքացիներին է ոգեւորել, որոնք վերջապես կարող են մայրաքաղաքում սեփական «գարաժ» ունենալ, այլեւ հենց քաղաքապետարանի աշխատակիցներին: Պատճառն այն է, որ քաղաքապետարանում ձախ ճանապարհով գումարներ հավաքելու նոր փուլ է սկսվել, քանի որ, ըստ լուրերի, Տարոն Մարգարյանն իր մտերիմներին ասել է, որ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, եւ շատ փող է պետք: Փորձեցինք տեղեկությունը պաշտոնապես ճշտել քաղաքապետարանից, սակայն չստացվեց: Մեզ խոստացված պատասխանը տարբեր պատճառաբանություններով մի քանի օր շարունակ այդպես էլ չտրվեց:




Լրահոս