ԻՍԿ ՍԱՆՏՅԱԳՈՅՈՒՄ ԱՆՁՐԵՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` «Արմավիա»-ում տեղյակ չեն, որ այս տարի փետրվար ամիսն ունի ոչ թե 28, այլ 29 օր: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն զանգահարած քաղաքացին պատմեց, որ ինքը ցանկացել է «Արմավիա»-ից Երեւան-Ստամբուլ ուղղությամբ ավիատոմս գնել ու փորձել է այդ ավիաընկերության www.armavia.am կայքից ճշտել իրեն անհրաժեշտ չվերթի ժամերը: Այնտեղ նշված է եղել, որ տվյալ չվերթն իրականացվելու է մարտի 1-ին, սակայն երբ զանգահարել է այդ ընկերության գրասենյակ, պարզվել է` անհրաժեշտ չվերթն իրականացվում է շաբաթական երկու անգամ ու ոչ թե մարտի 1-ին, այլ փետրվարի 29-ին: Ավելին, ընկերությունից ասել են, որ կայքում թյուրիմացության արդյունքում է այդ սխալը եղել: «Պատկերացրե՛ք, եթե ես ինտերնետով գնեի այդ տոմսը` համոզված լինելով, որ մարտի 1-ին պետք է թռչեմ: Պատկերացրե՛ք, եթե ես չզանգահարեի ու չճշտեի այդ ամենը»,-դժգոհեց քաղաքացին: «Արմավիա»-ի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան ասաց, որ նման բան չի կարող լինել: Սակայն խոստացավ առաջիկայում պարզաբանումներ տալ «Ժողովուրդ»-ին: Նշենք, որ մենք եւս «Արմավիա»-ի կայքում փորձեցինք ճշտել այդ տեղեկությունն ու կրկին հանդիպեցինք ընթերցողի մատնանշած սխալին:




Լրահոս