GELLUP-Ն ՈՒ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորովին վերջերս հրապարակվեցին սոցհարցումներ, թե որքանով են երջանիկ ՀՀ քաղաքացիները: Այդ հարցումները ներկայացվեցին հանրահայտ Gellup ընկերության անունից: «Ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ այդ հարցումներն անցկացրել է Մարքեթինգի հայկական ասոցիացիան, որն էլ բավական սերտ առնչություններ ունի Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Մեր հարցին ի պատասխան` այս ասոցիացիայի ղեկավար Արամ Նավասարդյանն ասաց, թե Gellup-ն է իրենց այդ հարցումները պատվիրել, եւ հիմա էլ իրենք այլ հարցումներ են իրականացնում: Նա հերքեց Մինասյանի հետ իրենց առնչությունը: «Ես նրան ինտերնետում եմ տեսել… ո՞նց էր այդ մարդու ազգանունը, Մինասյա՞ն: Առաջին անգամն եմ լսում այդ մասին, ոչ մի առնչություն չունենք»,-ասաց նա:




Լրահոս