Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` գործարարների հետ հանդիպման ժամանակ կարեւորվել էին մի շարք ուղղություններ, մասնավորապես ֆինանսների նախարարին հանձնարարվել էր արդյունավետ հսկողություն սահմանել տնտեսության մեջ գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու, բիզնեսի կողմից ագրեսիվ հարկային պլանավորման փորձերի, ստվերային գործունեության նկատմամբ` նպաստավոր պայմաններ ստեղծելով հավասար տնտեսական պայմանների ապահովման ու կարգապահ հարկ վճարողներին աջակացելու ուղղությամբ:
ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարման նպատակով ֆինանսների նախարարությունը մայիսի 22-ից հունիսի 13-ը ոլորտային հանդիպումների շարք է նախաձեռնել բիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ:
Փոխնախարար Արմեն Ալավերդյանը, ներկայացնելով խնդիրներն, ընդգծել է հատկապես փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի միջեւ փաստաթղթաշրջանառության կարգավորման խնդիրը: Նշվել է, որ փոքր եւ միջին բիզնեսը հաճախ մեղադրում է խոշորին փաստաթուղթ չտրամադրելու, խոշորն էլ փաստաթուղթը չվերցնելու հարցում: Անդրադառնալով գործարքների փաստաթղթաշրջանառությունը շրջանցելու մեխանիզմներին եւ դրանց հետեւանքներին` նշվել է, որ իրացվող ապրանքների փաստացի ծավալների եւ դուրս գրվող հարկային հաշիվներում արտացոլված տվյալների միջեւ հաճախ անհամատեղելիություն է արձանագրվում, մեծ տարածում է գտել նաեւ էլեկտրոնային հաշիվների դուրս գրումից հետո դրանց չեղյալ կամ անվավեր ճանաչելու, հաշվարկները հաճախակի ճշգրտելու, հարկման բազաները խեղաթյուրելու գործելաոճը:
Անդրադառնալով հարկային բեռի եւ շահութաբերության խնդիրներին, նշվել է, որ երբեմն իրացման շրջանառությունների թերհայտարարագրմամբ պայմանավորված առաջանում են իրական ծավալներին ոչ համարժեք մեծ ծախսեր, որոնք էլ բերում են շահութաբերության ցածր:
Քննարկվել է նաեւ մոնիտորինգի, արտաքին դիտարկման, ռիսկերի հիման վրա հարկային հսկողության իրականացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Շեշտադրվել է, որ ռիսկերի բացահայտումը կիրականացվի վերլուծական գործիքների կիրառմամբ, համադրումներ կկատարվեն նախորդ ժամանակաշրջանների հաշվետվական տվյալների հետ:
Հիշեցվել է, որ օրինապահ հարկ վճարողների նկատմամբ մեղմ վարչարարություն կկիրառվի, իսկ ռիսկային ցանկերում ընդգրկվողների նկատմամբ կձեռնարկվեն խիստ հսկողական միջոցառումներ:

Լուսանկարը՝ armenpress.am-ի: