Կարեն Բոթոյանին չենք ճնշել. Ֆինանսների նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՕԵԿ պատգամավորներից մեկի հայտարարությանը` այդ կապակցությամբ ներկայացնելով նաև խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանի հայտարարությունը և մեկնաբանություններ ինչ-որ անհասկանալի ճնշումներ գործադրելու մասին:

Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության պարզաբանման մեջ՝ ի պատասխան ՕԵԿ-ական պատգամավորների հայտարարության, թե նույն խմբակցության պատգամավոր Կարեն Բոթոյանը ներկայացրել է, որ կառավարության ներկայացուցիչների կողմից կան ճնշումներ, որ ինքը պետք է կողմ քվեարկի կառավարության ծրագրին, ինչի պատճառով վերջինս լքում է խմբակցությունը։ Հեղինե Բիշարյանը նաև անուններ էր հնչեցրել՝ ֆինանսների նախարար, վարչապետ։

«Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հնչեցված մեղադրանքներն անտրամաբանական են ու, բնականաբար, չեն արտացոլում իրականությունը, և Հեղինե Բիշարյանը, որպես խմբակցության քարտուղար, պետք է որ այդ մասին քաջատեղյակ լիներ»,-հայտնում են գերատեսչությունից:




Լրահոս