Մեր հավաստի տեղեկություններով` օրերս ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության Չարենցավանի բաժնի ղեկավար Լյովա Հունանյանը եւ Մասիսի բաժնի ղեկավար Սուրեն Հարությունյանը հեռացվել են համակարգից: Պատճառն այն է եղել, որ վերջիններս ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանին վստահեցրել են, որ Ամանորին բոլոր աշխատակիցներն իրենց աշխատավարձերը ստացել են, սակայն խաբել են: Նույն իրավիճակում է հայտնվել նաեւ պահպանության վարչության Հրազդանի ղեկավար Սերգեյ Հարությունյանը: Վերջինիս մեր ընթերցողը պետք է որ հիշի, քանի որ Հարությունյանն իր աշխատակից Մխիթար Ալումյանին հավելյալ աշխատեցրել եւ չէր վճարել: Միայն «Ժողովուրդ»-ի միջամտությունից հետո Հարությունյանը վերադարձրեց Ալումյանին հասանելիք գումարը, սակայն կորցրեց պաշտոնը: Ոստիկանության ՀԿԼՎ պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ Հարությունյանն իր ծառայողական պարտականությունների մեջ թերացել է:
ՊԱՏԺԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ