Օրերս ոստիկանությունը ձերբակալեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի սանիկ Աշոտ Ավետիսյանին` բանգլադեշցի Համիկին: Ըստ ոստիկանության տարածած պաշտոնական հաղորդագրության` բանգլադեշցի Համիկը ծեծի է ենթարկել տաքսու վարորդ Գարիկ Նազարյանին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ տաքսու վարորդին հիվանդանոց տեղափոխելու օրվանից մինչեւ հիմա Երեւանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ոստիկանությունն արթուն պահակ է կանգնել: Մտավախություն կա, որ Գագիկ Ծառուկյանի մտերիմները կարող են, ինչպես ավանդաբար, «աշխատել» վարորդի հետ, որպեսզի նա չբողոքի Համիկի դեմ: Այդ դեպքում հնարավոր կլինի ազատել Ծառուկյանի սանիկին, ինչն այս պահին պետք չէ:
ՀՍԿՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ