
Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը: Նա հիմնականում գրել է իսպաներեն, իտալերեն, հետո նաև հայերեն և անգլերեն:
Նա ԱՄՆ-ի իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահն է: Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլիսոփայական խոհը:
Կիրակոսյանը գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման հիմնադիրն է: Նրա պոեզիան բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ, բանաստեղծական վերաիմաստավորումների ինքնատիպությամբ: Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին: