
«Պարոն Քոչարյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել»:
Ա.Գեղամյանը ժամանակին, իհարկե, պնդում էր, որ երկրորդ նախագահն ամենավերջին հանցագործն է, որը պետք է օր առաջ հրաժարական տա ու հայտնվի ճաղերի հետեւում: Սակայն կյանքը ցույց տվեց, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե Հաագայի դատարանում, այլ աֆրիկյան որսավայրերում հայտնվեց: Ավելին, պաշտոնաթողությունից հետո նա իր ժամանակը կազմակերպում է ըստ նախասիրությունների: Այդ ընթացքում էլ չի մոռանում մեծ քաղաքականություն վերադարձի մասին: Այսինքն` ոչ թե ծանր կացությունն է նրան մղում վերադարձի շուրջ մտմտալ, այլ տրամադրվածությունը: Այնպես որ, դժվար թե Մամիկոնիչի այս կանխատեսում-վերլուծությունն իրական հիմքերի վրա լինի: