«Արքայական ակումբը» կարող է նվաճել իր տասներորդ գավաթը. Անչելոտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ հանդիպման նախօրեին նշել է, որ ինքը կենտրոնացած է խաղի վրա: Նա  կարծում է, որ «արքայական ակումբ»-ը կարող է հաղթել Չեմպիոնների լիգայի իր տասներորդ գավաթը:

«Մրցաշրջանը սկսեցինք եզրափակիչ դուրս գալու նպատակով, և ահա, մենք դուրս ենք եկել եզրափակիչ, ինչը այս մրցաշրջանը յուրահատուկ է դարձնում: Խաղից առաջ ֆուտբոլիստների հետ զրույց ունենալու հետ միասին, ես կենտրոնացած եմ, առաջին հերթին, մարտավարության և խաղային առաջադրանքերի վրա», – նշել է նա, հավելելով, որ մարզման ժամանակ կգնահատեն նաև վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վիճակը:

«Քրիշտիանուն մարզվել է բոլորի հետ հավասար, իսկ ահա Պեպեն և Բենզեման այս շաբաթ չեն մարզվել: Որոշում կկայացնենք այդ մարզումից հետո, որին կմասնակցեն նաև նրանք»- հայտնել է մարզիչը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր   և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:




Լրահոս