
Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը կարիերան չի շարունակի «Մանչեսթեր Սիթի»-ում: Անգլիական ակումբի գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն նախորդ շաբաթ հանդիպում է ունեցել 34-ամյա ֆուտբոլիստի հետ:
Պաշտոնյան Չավիին ֆինանսական լավ պայմաններով պայմանագիր է առաջարկել, սակայն խաղացողն ակումբի կազմը համալրելու ցանկություն չի հայտնել:
Նշենք, որ Չավիի պայմանագրի ժամկետը «Բարսելոնա»-ի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունիսի 30-ը: