
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր վարչապետի «ընդունում-հանձնումից» հետո կառավարությունում «ա լա խորհրդարան» փոփոխություններ են ընթանում։ Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանի խոսնակ դառնալուց հետո ԱԺ երկրորդ հարկի իրեն պատկանող հարկաբաժնի ձախակողմյան մասն անջատվեց-մեկուսացվեց, եւ օձն իր պորտով, հավքն իր թեւով չէր կարող թափանցել այնտեղ։ Հիմա նույնը տեղի է ունենում կառավարության 2-րդ հարկում։ Ազատվում է ոչ միայն 2-րդ հարկը, այլեւ 3-րդ, ուր պետք է նստեն նոր վարչապետի հետ եկած մարդիկ»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։