Հովիկ Աբրահամյանը կոպիտ խոսքերով նախատել է հարբած պատգամավորներին․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խիստ խոսակցություն է ունեցել Կառավարության ծրագրի ընդունման օրը ԱԺ-ում հարբած ՀՀԿ-ական պատգամավորների՝ Առաքել Մովսիսյանի եւ Արայիկ Գրիգորյանի հետ: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանը բավականին կոպիտ խոսքերով նախատել է նրանց՝ ասելով, թե ամեն ինչ չափ ու սահման է ունենում, եւ չափի մեջ է գեղեցիկ: Սակայն ՀՀԿ-ականներն իրենց պաշտոնական ելույթներում փորձում են համոզել, թե իրենց գործընկերները հարբած չեն եղել: Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է. «Երեկ մեր խմբակցությունը դահլիճում էր գրեթե ողջ կազմով, եւ ոչ սթափ, հարբած վիճակում ոչ ոքի չենք տեսել: Չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել այն, ինչն անձամբ չեմ տեսել: Եթե դա կառավարության ծրագրի քվեարկությունից հետո լիներ, հնարավոր էր: Իսկ քվեարկությունից առաջ մենք միշտ սթափ ենք: Եվ այդ սթափությունը դուք նկատել եք»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 




Լրահոս