«Լույս» հիմնադրամը կդադարեցնի իր գործունեությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Լույս» հիմնադրամը՝ խավարի մեջ. «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամը, որը իրավաբանորեն գրանցված է իր տան հասցեով, առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը: Նշենք, որ այդ հիմնադրամը զբաղվում էր ֆինանսական միջոցների հայթայթմամբ եւ մեծածավալ գրանտներ բերում Հայաստան, որի օգնությամբ մինչ օրս հայազգի շուրջ 300 ուսանող կարողացել է աշխարհի առաջատար բուհերում սովորել: Իհարկե, այս օրերին բոլորը հիշում են Տիգրան Սարգսյանի վարչապետության շրջանի ձախողումները, որոնք իրապես շատ էին, սակայն քչերն են մտաբերում Տ. Սարգսյանի՝ թերեւս մի քանի դրական նախաձեռնությունները, որոնցից մեկը, թերեւս, շնորհալի ուսանողներին արտերկրում սովորելու հնարավորություն ընձեռող «Լույս» հիմնադրամն էր: 6 տարի առաջ ձեւավորված այդ հիմնադրամը ՀՀ նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հետաքրքրություն չի առաջացնում»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:         




Լրահոս