Ռուսաստանի հերթական մարտահրավերը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին․ «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել է, թե ՌԴ-ն ավարտել է 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը։ Սա Ռուսաստանի հերթական մարտահրավերն է՝ ուղղված Հայաստանի իշխանություններին եւ ոչ միայն։ Ամենեւին ոչ այն իմաստով, որ մեր ռազմմավարական դաշնակիցը  տանկերի հերթական խմբաքանակն է ուղարկել մեր ռազմավարական թշնամուն ու ոգեւորությամբ հայտարարում է առաքումները շարունակելու պատրաստակամության մասին։ Դա կլիներ չափազանց պարզունակ։ Սա մարտահրավեր է ոչ թե Հայաստանի ռազմական ղեկավարությանն ու բանակի հրամանատարությանը, այլ տարբեր գերատեսչչությունների, հաստիքային փորձագետների, ընդդիմադիր ու ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների տեքստերը գրող դպիրների, «տեխնոլոգների», «կրեատիվշիկների» համար։ Նրանք հիմա պետք է օգտագործեն հայոց լեզվի ողջ զինանոցն ու ճկունությունը՝ ապացուցելու համար, որ Ադրբեջանին զենք վաճառելը ոչ թե մեր հակառակորդին ուժեղացնելու, այլ հակառակը՝ թուլացնելու նպատակ ունի»: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս