Աղմկահարույց «Եղնիկներ» զորամասում ենթասպա Արմեն Թովմասյանի թեթեւ ձեռքով աչքը կորցրած ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանը զորացրվել է, իսկ Թովմասյանի մեղադրանքը` խստացվել: Հիշեցնենք, որ Թովմասյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Սակայն երբ ստացվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, նախօրեին նշված մեղադրանքին ավելացել է եւս մեկը` Քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասը` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ: Նշենք, որ Թովմասյանը կալանավորված է: Գործը նախաքննության փուլում է:
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ