Էդիկ Ասետրինային սպասվո՞ւմ է Յապոնչիկի ճակատագիրը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս՝ ակտիվ հավաքներից մեկի ժամանակ, «օրենքով գողի» իր կոչումից զրկվեց  ռուսական քրեական աշխարհում «լեգենդ» համարվող Ալեքսանդր Սևերովը (Սաշա Սևեր):

Հենց նրան էր ժամանակին նվիրվել Միխայիլ Կրուգի հայտնի «Владимирский централ» երգը:

Ինչպես հայտնել է օրինապահ մարմիններում եղած աղբյուրը, նշված հավաքը կազմակերպել էր Սերգեյ Վոլկովը՝ «Վոլչոկ» մականունով:

535c03dda322c5ce297d038fe116013f  Սերգեյ Վոլկով՝ Վոլչոկ 

Աղբյուրի համաձայն՝ Սևերին պարտադրվել է հրաժարվել գողական ավանդույթներից՝ հեռուստաալիքներին տված հարցազրույցների պատճառով:

543632

Ալեքսանդր Սևերով` Սաշա Սևեր

Նշենք, որ պարբերաբար հավաքներ է իրականացնում նաև ազգությամբ հայ «օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Ասետրինա):

Asatrian_Eduard_25b

Էդուարդ Ասատրյան` Ասետրինա

Ռուսաստան վերադառնալով՝ նա է՛լ ավելի է հզորացրել իր կլանը, որի անդամների թիվն օրեցօր աճում է, և քրեական աշխարհում մեծ դիրք է գրավում:

Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ասետրինայի կլանի հզորացումը «գողերի» աշխարհի վրա, կկարողանա արդյոք նա ռուս ամենահեղինակավոր «օրենքով գող», վերջին կնքահայր Միշա Յապոնչիկի օրինակով իր կլանի մեջ ներառել ռուսական մաֆիան, Armlur.am-ը փորձեց պարզել քրեագետ Սերգեյ Գալոյանից:

Վերջինս հայտնեց, որ ինքը խիստ կասկածում է դրանում:

«Դա մտքներիցդ հանե՛ք, ռուսական մաֆիայի դերը ստանձնելու համար էնքա՜ն մարդիկ են հերթի կանգնած….: Ասետրինային էտ դերը շատ կլինի»,- համոզված է քրեագետը:

361040 Միշա Յապոնչիկ

Ինչ վերաբերում է Սաշա Սևերի` գողական ավանդույթներից հրաժարվելուն, Սերգեյ Գալոյանը նշեց, որ դրա նախաձեռնող Վոլչոկը իրեն երբեք չի հետաքրքրել:

«Ինքը էտ աշխարհում ըտենց մի դեմք չի, որ ինձ հետաքրքրեր: Գուցե հայտնի ա, բոլորը գրում են իրա մասին: Մեկ-մեկ զգո՛ւյշ եղեք մարդկանց կրիմինալ աշխարհի հզորներ նշանակելուց, որքան էլ նրանք «օրենքով գող» լինեն: Հզորը Յապոնչիկն է, Սալոնիկն է, մեր հայրենակից Սվո Ռաֆն էր…»,- եզրափակեց քրեագետը:

Տաթև Հարությունյան




Լրահոս