ՏՈՒԳԱՆԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստի ժամանակ 10 միլիոն դրամով տուգանել են «Քեթրին» ընկերությանն այն բանի համար, որ ընկերությունը, ունենալով գերիշխող դիրք ազոտական պարարտանյութի ներկրման եւ վաճառքի շուկայում, իր դիրքը չարաշահել է: Հավելենք, որ հանձնաժողովի անդամները սկզբում որոշել են ընկերությանը տուգանել 20 միլիոն դրամով, սակայն նկատի ունենալով, որ սա տվյալ ընկերության կողմից գերիշխող դիրքի չարաշահման առաջին դեպքն է, կրճատել են տուգանքի չափը: Երեկ` ողջ օրվա ընթացքում, լրատվամիջոցները գրում էին, որ ՏՄՊՊՀ-ն տուգանել է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ղեկավար Միհրան Պողոսյանին` Քեթրինի Միհրանին:  ԴԱՀԿ մամուլի ծառայության քարտուղար Ռիմա Եգանյանը «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչ կերպ են մեկնաբանում այս ամենը, ասաց. «Պարոն Պողոսյանն արդեն անդրադարձել է իր բիզնես գործունեության մասին շրջանառվող լուրերին եւ նշել, որ 2007 թվականից ի վեր բիզնեսով չի զբաղվում,  նա ընդամենը «Ֆրեշ» եւ «Քեթրին» ընկերությունների շենքերի սեփականատերն է եւ որեւէ առնչություն չունի այդ ընկերությունների հետ»:




Լրահոս