Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հետեւանքների մասին դեռ չի մտածել եւ առայժմ խոսքը միայն բանակցությունների մեկնարկի մասին է: Նա նաեւ նշեց, որ ՀՀ-ն եւ Վրաստանն այս պայմանագրի բանակցությունների առումով համընթաց են գնում ԵՄ-ի հետ, եւ գործընթացի ուշացումներ չկան: Նա նաեւ վստահեցրեց, որ հայկական ընկերությունները ԵՄ շուկայում տեղ կունենան, քանի որ ԵՄ շուկան հսկայական շուկա է, ուղղակի պետք է որակ ապահովել: Անդրադառնալով ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերին` նշեց, որ կոռուպցիայի առումով ՀՀ-ն մի փոքր նահանջ է արձանագրել, եւ այն ոչ միայն տնտեսական բնույթի, այլեւ համընդհանուր խնդիր է:
ՈՐԱԿ Է ՊԵՏՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ