Հունվարի 24-ին ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննարկել եւ մերժել է բանակում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի դիմումը: Հիշեցնենք, որ Հասմիկ Հովհաննիսյանը ՍԴ-ից պահանջել էր քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` «Նախաքննության ավարտման պահից» դրույթի եւ 201-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Արտակ Նազարյանի քրոջ` Ծովինար Նազարյանի խոսքերով` իրենց բողոքն անցել է ՀՀ առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններով եւ մերժվել է` հավելելով, որ Սահմանադրական դատարանում վիճարկվող խնդիրը սկզբունքային է ոչ միայն Արտակ Նազարյանի գործի, այլեւ ընդհանրապես ցանկացած գործով վարվող նախաքննությունում տուժող կողմի մասնակցության համար:
ՍԴ-Ն ՄԵՐԺԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ